Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԻՐԱՆԻ ՄԷՋ

Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ժամանեց Իրան, ուր պաշտօնական դիմաւորութեան արժանացաւ իրանահայ երեք թեմերու առաջնորդներուն՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանին, Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարեանին, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճեանին, ինչպէս նաեւ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ.…