News

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՒԱՔ ԵՒ ՆՈՐ ՊԱՇՏՕՆՆԵՐՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄ

08 August 2017

 

         8 Օգոստոս 2017-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցած միաբանական հաւաքի ընթացքին, ինչպէս միշտ, Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով ներկայացուց ընդհանրապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան ու յատկապէս միաբանութեան ծառայութեան առնչուած ծրագիրներ ու աշխատանքներ։ Ապա, Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց միաբանները հետեւեալ նշանակումներու մասին.-

 

Վանական նշանակումներ.-

         - Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեան՝ վարիչ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի ու կիրակնօրեայ վարժարաններու եւ խմբավար «Շնորհալի» երգչախումբի։

         - Գերպ. Տ. Փառէն Ծ. Վրդ. Վարդանեան՝ լուսարարապետ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի։

         - Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեան՝ վարիչ կրօնական եւ դաստիարակչական հրատարակութիւններու բաժանմունքի եւ տեսուչ քահանայից պատրաստութեան դասընթացքի։

         - Հոգշ. Տ. Հրանդ Վրդ. Թահանեան՝ փոխ-վարիչ միջ-եկեղեցական յարաբերութեանց։

         - Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեան՝ ՀԱՍԿ պաշտօնաթերթի խմբագիր եւ Ս. Աստուածածին Վանքի շէնքերու եւ պարտէզի պատասխանատու։

         - Հոգշ. Տ. Պօղոս Վրդ. Թինքճեան՝ տեսուչ Դպրեվանուց։

         - Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան՝ վարիչ տեղեկատուուական բաժանմունքի։

         - Հոգշ. Տ. Նշան Վրդ. Լախոյեան՝ վարիչ երիտասարդական բաժանմունքի։

         - Հոգշ. Տ. Վիգէն Վրդ. Տալգըլըճեան՝ տեսուչ արխիւատան։

         - Հոգշ. Տ. Թաթուլ Աբղ. Գարտանաքեան՝ փոխ-տեսուչ «Կիլիկիա» թանգարանի եւ մատակարար։

         - Հոգշ. Տ. Պսակ Աբղ. Թէփիրճեան՝ փոխ-տեսուչ Հայոց Ցեղասպանութեան Որբերու «Արամ Պէզիքեան» թանգարանի։

         - Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան՝ գաւազանակիր եւ վարիչի օգնական տեղեկատուուական բաժանմունքի։

         - Հոգշ. Տ. Զաւէն Աբղ. Նաճարեան՝ հսկիչ Դպրեվանուց եւ փոխ-խմբավար «Շնորհալի» երգչախումբի։

         - Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շառոյեան՝ գաւազանակիր եւ մառանապետ։

         - Հոգշ. Տ. Լեւոն Աբղ. Եղիայեան՝ փոխ-լուսարարապետ Մայր Տաճարի։

         - Հոգշ. Տ. Օշին Աբղ. Չուալերթանեան՝ հսկիչ Դպրեվանուց։

         - Հոգշ. Տ. Հեթում Աբղ. Տաղլեան՝ վարիչի օգնական քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի։

         - Հոգշ. Տ. Աշոտ Աբղ. Խաչատուրեան՝ հսկիչ Դպրեվանուց։

 

Թեմական նշանակումներ.-

         - Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեան նշանակուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ։

         - Հոգշ. Տ. Ստեփանոս Վրդ. Փաշայեան՝ Գոգինիոյ (Յունաստան) հոգեւոր հովիւ։

         - Հոգշ. Տ. Գարեգին Վրդ. Շխրտըմեան՝ Վանգուվըրի (Գանատա) հոգեւոր հովիւ։

         - Հոգշ. Տ. Սմբատ Վրդ. Սապունճեան՝ Ապու Տապիի (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) հոգեւոր հովիւ։

         - Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանեան՝ Սելանիկի (Յունաստան) հոգեւոր հովիւ։

         - Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճեան՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի քրիստոնէական դաստիարակութեան պատասխանատու։

         - Հոգշ. Տ. Ռուբէն Աբղ. նալպանտեան՝ Ճէզիրէյի (Սուրիա) Առաջնորդական Փոխանորդ։

         - Հոգշ. Տ. Սեւակ Աբղ. Նալպանտեան՝ Վենեզուելայի հոգեւոր հովիւ։

 

Առաջնորդական ընտրութիւններ.-

         - Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան ընտրուեցաւ Առաջնորդ Յունաստանի Հայոց Թեմին։

         - Գերշ. Տ. Խորէն Տողրամաճեան նշանակուեցաւ Կաթողիկոսական Փոխանորդ Կիպրոսի Հայոց Թեմին։

 

Համալսարանական ուսման հետեւող միաբան հայրեր.-

         - Գեղամ Սրբազանը համալսարանական ուսումը աւարտեց Լիբանանի մէջ։

         - Հայր Սահակը համալսարանական ուսման կը հետեւի Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ։

         - Հայր Հրանդը համալսարանական ուսումը աւարտեց Գանատայի մէջ։

         - Հայր Շնորհքը անգլերէն լեզուի դասընթացքներու պիտի հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Պօղոսը համալսարանական ուսումը աւարտեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ։

         - Հայր Տաճատը համալսարանական ուսման կը հետեւի Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ։

         - Հայր Նշանը համալսարանական ուսման կը հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Պարոյրը համալսարանական ուսման կը հետեւի Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ։

         - Հայր Գարեգինը համալսարանական ուսման պիտի հետեւի Գանատայի մէջ։

         - Հայր Զարեհը համալսրանական ուսումը աւարտեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ։

         - Հայր Թաթուլը արաբերէն լեզուի դասընթացքներու պիտի հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Պսակը իտալերէն լեզուի դասընթաքներու կը հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Ռուբէնը համալսարանական ուսումը աւարտեց Եգիպտոսի մէջ։

         - Հայր Սեւակը համալսարանական ուսումը աւարտեց Եգիպտոսի մէջ։

         - Հայր Յովակիմը անգլերէն լեզուի դասընթացքներու պիտի հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Զաւէնը երաժշտական ուսման պիտի հետեւի Լիբանանի մէջ։

         - Հայր Արտաւազդը անգլերէն լեզուի դասընթացքներու պիտի հետեւի Լիբանանի մէջ։