29 August, 2013

Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական յանձնախումբի հանդիպում Ս. Էջմիածնի մէջ

28-29 Օգոստոս 2013-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, գումարուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կողմէ նշանակուած Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովի նախապատրաստական յանձնախումբի ժողովը։

               

Ժողովին մասնակցեցան նախապատրաստական յանձնախումբի անդամներ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Գերշ. Տ. Օշական Արք. Չօլոյեան, Գերշ. Տ. Միքայէլ Եպս. Աջապահեան եւ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան ու սրբադասման եւ ծիսական բարեկարգութեան յանձնախումբերու անդամներ՝ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեան, Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան, Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան եւ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարեան։

               

Չորեքշաբթի, 28 Օգոստոսին, Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետ ընդունեց ժողովական հայրերը եւ անոնց փոխանցեց եպիսկոպոսաց ժողովի գումարման իր պատկերացումներն ու արդիւնալից աշխատանքի օրհնութիւնները։

               

Երկու օրերու ընթացքին, ժողովական սրբազանները քննարկեցին Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովի գումարման թուականը, օրակարգը եւ ժամանակացոյցը։

               

Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովը պիտի գումարուի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի օրհնութեամբ եւ ներկայութեամբ, 24-27 Սեպտեմբեր 2013-ին, Ս. Էջմիածնի մէջ։  

 

More News