4 Դեկտեմբերի, 2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԿՆԵՑԱՒ Ա.Մ. ԷՄԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հինգշաբթի, 4 Դեկտեմբեր 2014-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս մեկնեցաւ Արաբական Միացեալ Էմիրութիւններ, ընդառաջելով Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսեանի և Ազգային Իշխանութեան հրաւէրին։

Վեհափառ Հայրապետը պիտի կատարէ Ապու Տապիի Ս. Նահատակաց եկեղեցւոյ օծումը և բացումը եկեղեցւոյ կից գտնուող Ազգային Առաջնորդարանին ու դպրոցին։ Տուպայի, Ապու Տապիի և Շարժայի մէջ, Նորին Սրբութիւնը նաեւ հանդիպումներ պիտի ունենայ թեմական մարմիններու և պետական ու դիւանագիտական ներկայացուցիչներուն հետ։

More News